SpaceX հրթիռի նախատիպը պայթել է փորձարկումների ժամանակ

Վայրէջքի ժամանակ պայթել է հայտնի նորար Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավի ևս մեկ նախատիպ։  Հեռարձված կադրերում ֆիքսված է այն պահը, երբ գետնին դիչելուն պես այն պայթում է:

 

Իլոն Մասկը դեռ 2019 թվականի աշնանը նոր տիեզերանավի նախատիպ, որը կարող է բեռներ և տիեզերագնացներ տեղափոխել Մարս և Լուսին: Տիեզերական սարքը ստացել է Starship անվանումը։ Դրա երկարությունը 50 մետր է, այն կշռում է 120 տոննա։

Հայտնի է, որ դեռ  2020 թվականի դեկտեմբերին Starship-ի այլ նախատիպի անհաջող փորձարկում էր տեղի ունեցել, որ ավարտվել էր պայթյունով: Իսկ դրանով, ըստ պաշտոնական աղբյուրների, SpaceX-ը խախտել էր ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության արտոնագրի պայմանները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.