Թուրքիայի արևուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Իզմիրի կենտրոնական մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիաղայի, Ֆոչայի և Դիքիլիի փողոցները: Ջրհեղեղը տարածվել է նաև հարակից շրջաններում. փոխանցում է ermenihaber-ը:
Բազմաթիվ տներ, աշխատավայրեր և քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ վնասներ են կրել: Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով 2 քաղաքացի է մահացել, որից մեկի մարմինը գտել են հեղեղի տակ մնացած ավտոմեքենայի մեջ:
Մանրամասները՝ KN News-ի Տեսանյութում