ԱԺ-ի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները տեղափոխվել են Բաղրամյան պողոտա և ԱԺ գլխավոր մուտքից ներս շպրտել իմքայլական պատգամավորների լուսանկարներով ու աթարով լցված պարկեր: Ապա ոստիկանները հավաքի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ ծառայողական մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հակապետական օրինագծեր, և իրենք խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար: Նրանք կարծում են, որ երկրի առաջ ծառացած են շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, քան ԱԺ-ի այսօրվա օրինագծերն են, և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանները պատ են կազմել և բոլորին հորդորում են բաց պահել Դեմիրճյան փողոցը։