Շուշի, քաղաք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում, որի վարչական կենտրոնն է։
Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։
Մինչև 20-րդ դարի կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։
1920 թվականին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ ադրբեջանի հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմին կրկին հայաթափվել է և նոյեմբերի 7-ից 9-ը անցել է թշնամու տիրապետության տակ։
Չնայած դրան Ադրբեջանը ամբողջությամբ չի վերահսկում քաղաքը,քանի որ Հայաստանը Արցախին կապող ճանապարհը անցնում է Շուշիի միջով և քաղաքի հյուսիսային մասը հսկում են ռուս խաղապահները:
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ։