Սեյրան Օհանյանի գրառումը. «Թող հաղթանակիդ բերկրանքը բազմապատկվի …».

«Շնորհավորում եմ հաղթանակդ, սիրելի’ Սարգիս

Մեր նորօրյա պատմության մեջ դու հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի, կամքի, արիության, տոկունության վառ օրինակ ես:

Թող քո բարոյական, մարտական և մարզական հաղթանակները ոգեշնչեն, դաստիարակեն սերունդներ:

Թող հաղթանակիդ բերկրանքը բազմապատկվի քո հրաշալի ծնողների, զավակների, կնոջ սիրով և ժողովրդի անկեղծ հիացմունքով, մեծարանքով ու երախտագիտությամբ քո հանդեպ:

Խորին հարգանքով՝
քո հրամանատար և մարտական ընկեր

Սեյրան Օհանյան»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ henaran.am