ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը

ԵԽԽՎ֊ի ԵԺԿ քաղաքական խումբը Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10֊ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետանը։

 

«Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավարը՝ ԵԽԽՎ֊ի լիագումար նիստի ժամանակ իր ունեցած ելույթով և դրան հաջորդող թվիթերյան գրառմամբ»,- գրել է ԱԺ պատգամավորը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.