«Մի քանի հարյուր հեկտար սեփական հողատարածք կորցրած մարդ է Վահան Բադասյանը, ում ահա՝ ինչի համար են Հայաստանում պահում...». Համլետ Մազմանյան

Համլետ Մազմանյանն իր էջում գրել է. Հիմա Վահան Բադասյանը քաղաքական հալածյա՞լ է, թե՞ ապագա Նաիրի Հունանյան։

Ես ունեմ իմ տարբերակը՝ մի քանի հարյուր հա սեփական հողատարածք կորցրած մարդ, ում Հայաստանում են պահում քաղաքական հարցեր շահարկելու համար։ Պարոն Բադասյան, ԱԱԾ֊ից դուրս գալուց հետո վերադարձեք Արցախ եվ այնտեղ խառնվեք ներքաղաքական կյանքին։

Այնտեղ Ձեր և ձեր քաղաքաական գործընկերների սարքած շիլափլավի արդյունքը տեսանք 44 օրյա պատերազմի ժամանակ։ Նույնը Հայաստանում ձեզ թույլ տվող չկա։

Հասկանում ենք, որ այդտեղ այլևս Աղդամի նման թալանելու ենթակա քաղաք չկա, հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր չկա, բայց այնպես էլ չէր, որ մենք հասարակ քաղաքացիներս օգտվել էինք այդ անսահման բարիքներից։ Դուք օգտվեցիք դուք էլ կորցրեցիք, մեզ մնաց միայն հազարավոր նահատակների սուգն ու սրբատեղի դարձած շիրիմները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.