«Շնից ծնված ըլնեմ, կտամ կամպյուտերը կջարդեմ…». լարված վիճակ «Զվարթնոցում»

Ես իմ մեքենան ծախել եմ, որ թռնեմ Ռուսաստան ու եթե հանկարծ իմ փողերը չտվին, իրենց եղած կոմպյուտերը, բանը պետք է հավաքեմ, դնեմ չամադանի մեջ, տանեմ, որ իմ փողերը հանեմ: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց քաղաքացիներից մեկը, որին եւս թույլ չէին տալիս թռչել:

Նշենք, որ փետրվարի 1-ից կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում քաղաքացիները կարող էին մեկնել ՌԴ, սակայն այսօր «Զվարթնոց» օդանակայանում բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում թռչել, խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի թեստի բացասական լինելը նշող կոդի առումով։

«Շնից ծնված ըլնեմ, կտամ կջարդեմ էդ կոմպյուրտերը, թող տանեն նստացնեն, ոնց են ժողովրդին խաբում: Թող գան պատասխան տան, բռնած Փաշինյանից: Վախենալու բան չունեմ, պետք լինի՝ կնստեմ էլ, ոչ թե ժողովրդին կլպեն ու կլպեն: Հիմա էս կինը հազիվ տոմս է առել, որ թռնի Մոսկվա, ձեռքին էլ հին հեռախոս է: Ո՞նց անի»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

«Ես հենց օդանավակայանում եմ հանձնել թեստը՝ «Էկոսենսում»: Ասեցի՝ կոդը չկա, ոնց է լինելու:

Թող մեր տոմսերը հետաձգեն, ասեն, թե կոդերը ոնց ենք անում, մենք էդ ձեւ անենք ու թռնենք էսօր: Հիմա տոմսերի փողը հետ վերցնենք, հետո 300 հազարով նորից տոմս առնենք, դա էլ ճիշտ չի»,-ընդգծեց Մոսկվայի տոմս գնած քաղաքացիներից մեկը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.