«Ինչո՞ւ փախավ արցախցին, որևէ մեկը ունի այդ հարցի պատասխանը…». Սոֆյա Հովսեփյան

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս շատ է շրջանառվում այն թեզը , որ պատերազմը սկսվեց Արցախում Փաշինյանի հնչեցրած .« Արցախը Հայաստանն է և վերջ » արտահայտության պատճառով կամ նաև այդ պատճառով :

Այս արտահայտությունը բոլորս գիտենք , որ պատկանում է լեգենդար Լեոնիդ Ազգալդյանին,որը այդպես էլ չարժանացավ «Ազգային հերոս» կոչման , քանի որ նաև արտահայտությունն է արել ու բոլոր ժամանակների ղեկավարներն այդպես էլ չհասկացան այս արտահայտության էությունը , բայց կրկնեցին բառացի …

Արցախը մեր տունն էր , որին հյուրի նման վերաբերվեցինք , ինչպես նաև վերաբերվում ենք մեր բոլոր մարզերի նկատմամբ , մենք մեր երկրին միշտ «հյուրի» նման ենք վերաբերվում «լավ չեղավ կգնանք» արտահայտությամբ , Արցախին էլ «Չկարողացանք պահել , կտանք կամ տվեցինք», բայց ոչ մեկը չի ասում , թե ի՞նչ ենք անում , որ լավ լինի կամ ի՞նչ արեցինք, որ Արցախ պահենք :

Որ կողմ գնում եմ մի կեղծ օրակարգ է պտտվում , որի պոչը գտնել չեմ կարող .«Հայաստանը ողջ գումարները լցրեց Արցախի մեջ , որ հետո մեր տղեքը էլի կռվեն՝ արցախցին փախչի»:

Ինչու՞ փախավ արցախցին , որևէ մեկը ունի այդ հարցի պատասխանը :Չէ, բայց ասեմ , որ չի փախել արցախցին , իսկ փախնողն էլ փախել է , որովհետև տրված էր փախնելու հնարավորություն , ինչը արված էր նաև շիրակցու, տավուշեցու և բոլոր հայերի համար :

Գիտե՞ք ,խնդիրը որտեղ է , որ մենք մեր երկիրը ամբողջական չենք սիրում , այլ սիրում ենք մեր տան , մեր գյուղի , մեր քաղաքի առավելագույնը մեր մարզի կտրվածքով : Սիրում ենք աշխարհի բոլոր երկրները , բայց մեր երկրում միայն մեր տունը կամ գյուղն ու քաղաքը :
Մենք տեսնում ենք մեզ աշխարհի ներսում , բայց ոչ մեր երկրի ներսում , մենք տեսնում ենք մեզ Թուրքիայի կողքին , բայց ոչ Արցախի կողքին :

Մենք կսովորե՞նք սիրել իրար՝ որպես ազգ , մենք կսովորե՞նք սիրել պետությունը մեր. հարցերի հարցն է :

Էս ամենը մասնավոր դեպք չէ , գյուղեգյուղ , տնետուն գնալուս արդյունքում առաջացած տպավորություններն է , որը կիսվում եմ ձեր հետ , ոչ թե որպես բացարձակ ճշմարտություն , այլ որպես տարիներով հավաքագրված խնդիրների մի պատառ :
Լույսը բարի լինի, մեր մտքին էլ պայծառացում …»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.