Մոտ մեկ տարվա դադարից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստան մեկնելու հնարավորություն են ստանում. Ռուսաստանի հետ օդային սահմանը բաց կլինի փետրվարի 1-ից:
Ոչ միայն Հայաստանի, այլև Բելառուսի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն կարող են մեկնել առայժմ մեկամսյա ժամկետում՝ մինչև մարտի մեկը:
Նախքան ճամպրուկը հավաքելն ու ավիատոմս գնելը թռիչքից առնվազն 72 ժամ առաջ պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալ, իսկ մինչև ինքնաթիռ բարձրանալն ու կորոնավիրուսի թեստ հանձնելը անհրաժեշտ է նաև բջջային հեռախոսներում ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: Սամրթֆոնների համար նախատեսված հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են նախատեսված կարգի համաձայն:
Գաղափարի հեղինակը Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին է: