Ամենածանր պահին բոլորն առիթից օգտվեցին․․․մյուսն աթոռակռիվ արեց,իրար հայհոյեցին...

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ամենածանր պահին բոլորն առիթից օգտվեցին․․․ մեկը զենք գողացավ, մյուսը ծառեր հատեց, մեկն առանց տիրոջ մնացած տուն թալանեց, մյուսն աթոռակռիվ արեց, իրար աչք հանեցին, իրար տակ փորեցին, իրար հայհոյեցին, յոթ պորտ անիծեցին, ընկածին տրորեցին․․․ առիթից մենակ զինվորը չօգտվեց․․․ դիրքում, հող ու կեղտի մեջ կանգնած, չսափրված, օրերով աչք չփակած, կուշտ փորով ու հանգիստ խղճով հաց չկերած, ոտքերը կոշտուկներով պատված, միգուցե և ցրտից ձեռքերը կապտած, ինչ որ մեկին անսահման կարոտած, սեփական մահին սեփական աչքերով նայող զինվորը, ով կռիվ տվեց, բայց ոչ հայի դեմ․․․ կռիվ տվեց, որ Ձեզ առիթից օգտվելու առիթ ընձեռի։ Բայց չգիտես ինչի բոլորը՝ էդքան թանկ գնով ընձեռված առիթը սխալ օգտագործեցին․․․ ինչի՞ պիտի ուրիշի փայփայած երեխեն կյանքը տա, որ մենք իրար կոկորդ կրծենք․․․

․․․երևի իրոք դուք շահեցիք ՏՂԵՔ, որ չտեսաք կյանքը Ձեզնից հետո․․․ դուք հաղթեցիք թուրքին, մենք մեր մեջի թուրքին հաղթել չկարողացանք․․․

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.