Աղդամում սկսեց գործել ռուս-թուրքական կենտրոնը.(ՖՈՏՈ)

Ադրբեջանում հունվարի 30-ին սկսեց գործել Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: Կենտրոնը տեղակայված է Աղդամում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Թուրքական անձնակազմը կղեկավարի գեներալ-մայոր Աբդուլա Գեթըրչին, իսկ ռուսականը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն։

Կենտրոնն ունի ճեպազրույցների դահլիճ, 100 հոգու համար նախատեսված ճաշարան, բուժկետ, խանութ, երկու սպորտային հրապարակ, պահեստներ և այլն։ Կենտրոնի անվտանգությունն ապահովում է Ադրբեջանի բանակը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.