ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս զինծառայողները հաստիքային տեխնիկայով երթ են սկսել դեպի Ադրբեջանի Քիյամադինլի շրջան, որտեղ կտեղակայվի ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։
Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում զինծառայողները մի քանի օր ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, հանձնարարությունները և գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է իրականացնեն առաքելությունը։
Նշվում է, որ համատեղ կենտրոնը մոնիթորինգ կիրականացնի ԱԹՍ-ների միջոցով։