Կառավարության մոտ ակցիա անող քաշաթաղցիները պատռեցին Շուշիի մասին վարչապետ Փաշինյանի խոսքի մեջբերմամբ՝ լրագրողի պաստառը

Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Yerkir.am-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Շուշին ադրբեջանական է:

«Դու՞ք էիք այդ հարցը տալիս։ Ո՞վ էր հարցը տալիս, որ Շուշին ադրբեջանական է։ Իմ մեջբերումն անձամբ թղթի վրա կբերեք, որ ես դա հայտարարել եմ և ուղիղ եթերում կպատասխանեմ», — նախօրեին ասել էր Նիկոլ Փաշինյանն ու հեռացել՝ լրագրողի հարցն անպատասխան թողնելով:

Վարչապետն ասել էր, որ երբ իր դրած պայմանը կկատարեն, այդ ժամանակ ուղիղ եթերում կպատասխանի հարցերին։

Այսօր լրագրող Լիանա Սարգսյանը կառավարության դիմաց գրությամբ պաստառ է բերել, որտեղ մեջբերված է վարչապետի խոսքը Շուշիի մասին։

«Սպասում ենք վարչապետի պատասխանին՝ ուղիղ եթերում» , — ասաց լրագրողը։

Լրագրողի ակցիային զուգահետ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում այլ քաղաքացիներ. նրանց կողքին կային նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, որոնցից մեկը լրագրողի ձեռքից խլեց պաստառը, պատռեց այն։

«Ես այդ հարցադրումը նորից կարող եմ անել՝ ցանկացած պատեհ առիթի դեպքում։ ՀՀ քաղաքացին, ի վերջո, պետք է հասկանա՝ մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական», — ասաց լրագրողը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.