Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել է Բաքվից Երևան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ»,- ասել է Մուրադովը:
Հիշեցնենք, որ այսօր հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: