Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից հինգը։ Մեզ հաջողվել է պարզել գերությունից ազատված մեր հայրենակիցների ինքնությունը՝ Հարությունյան Էդիկ, Մաթևոսյան Սեյրան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։
Հիշեցնենք, որ գերիներն ազատ են արձակվել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ։ Նրանց ինքնաթիռով Երևան է ուղեկցել Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենատ Ռուստամ Մուրադովը։