Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ: «Արմենիապրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Աբրահամյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ:
Նշենք, որ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաեւ թշնամու: Հարցին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան, Բադասյանն ասաց.
Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոնում Վահան Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով»: