Նիկոլ Փաշինյանը կործանեց բանակը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։
«Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև՝ թշնամի», - ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ ճանապարհով են հեռացնելու, արձագանքեց. «Տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։
Բադասյանը կրկնեց՝ Նիկոլ Փաշինյանին համարում է Հայաստանի թշնամի։
Քաղաքական գործիչը նշեց, թե ստեղծելու են ռազմական խորհուրդ։
«Մեր ժողովուրդը չպետք է հուսահատվի, մենք դեռ կտոնենք մեր բանակի տոնը», - ասաց նա։
Բադասյանը հայտարարեց՝ պետք է հեռացնել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Բոլորը պետք է փոխվեն», - հավելեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմին պատրաստվել է ծրագրավորված։
«Նրան հայտնաբերել են դրսի ուժերը, նրան պատրաստել են, որպեսզի նա դավաճանի երկրին, հետո արդեն թշնամություն անի», - ասաց Վահան Բադասյանը։
Նա նշեց, թե, ցավոք, սատարում էր Նիկոլ Փաշինյանին՝ հանուն հների իշխանափոխության։
«Բայց նա եկավ, դավաճանեց հեղափոխությանը, առաջ բերելով իր ծրագիրը՝ կատարեց անթույլատրելին, դավաճանեց մեզ, ինքը առավոտից երեկո զբաղվում է ստերով, ոչինչ չի հասկանում պետական կառավարումից, ինքը միայն հասկանում է ստելուց և ուտելուց», - ասաց նա։
Դիտարկմանը, որ վարչապետը չի հեռանում, ասաց. «Ուրեմն կվերացնենք, ֆիզիկապես, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ կազմակերպել, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։