«3 տարեկան է, բայց չի խոսում, վախենում է գլխարկով մարդկանցից»․ հետախուզվողն իր երեխային էր պատանդ վերցրել

Այսօր պատանդառության դեպք է գրանցվել Երևանում: Առավոտյան Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում, հետախուզվող տղամարդը տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում վերջինս վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ Հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։

 

Դեպքը տեղի էր ունեցել Քանաքեռ ՀԷկ-ի տարածքում գտնվող այս առանձնատանը։ Բազմամարդ բակ մտնելուն պես ընդհանուր աղմուկի մեջ լսելի էին հատկապես ընտանի թռչունների ձայները։ Հետախուզվող տղամարդու թռչուններն են՝ այն նույն տղամարդու, որը պատանդ էր վերցրել 3-ամյա սեփական որդուն։ Երեխայի մայրը սակայն ոչ թե այս փաստից է զարմացած, այլ՝ լրագրողներիս հարցից։

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.