Նոր մանրամասներ Երևանում կատարված պատանդառության դեպքից

Այսօր պատանդառության դեպք է գրանցվել Երևանում: Առավոտյան Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում ոստիկանները գործողություն են իրականացրել հետախուզվող մի տղամարդու հայտնաբերելու նպատակով։

Սակայն նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու ծառայողներ։ Ոստիկանապետը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.