Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին: Կողմերը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։

Միջազգային թեմաների թվում արծարծվել են Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու ռուսական նախաձեռնությունը:

Ռուսաստանի նախագահը Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելու կապակցությամբ:

«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելու կապակցությամբ։ Նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ -ի միջև հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին, և  հաշվի առնելով աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար նրանց հատուկ պատասխանատվությունը՝ ողջ միջազգային հանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.