Եվ հանրահավաքներ կլինեն, եւ այսպիսի դահլիճային հանդիպումներ: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով շարժամ ձեւաչափին:
Նա հերքեց լուրերը, թե շարժման առաջնորդների միջեւ հակասություններ կան, նաեւ հավելեց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, որ ԲՀԿ-ում իրեն որպես վարչապետի թեկնածու չեն ընդունում. «Շատ հետաքրքիր նորություն է, բայց դա հնարովի է»:
Նա համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը անպայման հեռանալու է. «Հրաժարական միեւնույն է, լինելու է, չի կարող այդ մարդը այդտեղ մնալ, չենք թողնի: Մարզային հանդիպումները շատ դրական եմ գնահատում, շատ բան եմ սովորում քաղաքացիներից, նաեւ նրանց հետ կարողանում եմ կիսել իմ մտքերը:
Լայն շրջանակները ոչ լրիվ են տեղյակ՝ ինչ է կատարվել: ԴԵրկրորդ, այս պատերազմն աիյնպիսի սարսափելի հետեւանքներ թողեց մեր ժողովրդի վրա, որ մարդիկ մինչեւ վերջ շոկից դուրս չեն եկել»,-ասաց Վազգեն Մանուկյանը: