Առաջին կադրեր. Ինչպես է Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել երեք ռուսների վրա

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսների վրա։ Այս մասին  հայտնում է Haber Turk-ը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Haber Turk-ի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան։ Տուժել է երկու կին և մեկ տղամարդ, նրանց հոսպիտալացրել են։

Հարձակումը ֆիքսել են տեսախցիկները։ Ականատեսների խոսքերով ՝ մի կին դանակի 7 հարված է ստացել, ևս երկուսը՝ երեք-չորս հարված։ Թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ սկզբում տղամարդը ռուսներից գումար է պահանջել, իսկ երբ նրանք հեռացել են, բռնել է նրանց և դանակով հարձակվել։

«Ռիա Նովոստի» գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ տուժածները Ալեքսանդր Ռ.-ն, Ալեքսանդր Վ.-ն և Մաքսիմ Մ․-ն զբոսաշրջիկներ չեն և Թուրքիայում բնակության իրավունք ունեն: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, նա աղբ հավաքող Հասան Հյուսեյնն է, նրան հարցաքննել են: Ըստ նախնական տվյալների ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ չունի և բազմիցս դատվել է։

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ պարզում են կատարվածի հանգամանքները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.