Քոնոր Մաքգրեգորը UFC 257 մրցաշարում ամերիկացի Դասթին Պորյեից կրած պարտությունից հետո ոտքի հետ կապված խնդիրներ ունի: Նա հենակով է հեռացել հանդերձարանից։ Մաքգրեգորը մենամարտի ժամանակ ուժեղ հարվածներ է ստացել աջ ոտքին։
«Նրա հարվածները ոտքիս շատ լավն էին։ Նա «սպանեց» ոտքս։ Ինձ այդքան էլ լավ չէի զգում։ Դասթինը գերազանց մարտիկ է։ Հիմա պետք է հանգստանամ, հետո կվերադառնամ։ Ես կանեմ դա։ Պարզապես պետք է ավելի ակտիվ լինեմ։ Այստեղ անգործությունը վատ է։ Ես շատ աշխատանք էի կատարել այս մենամարտից առաջ և հիմա ծանր է համակերպվել այս պարտության հետ։ Ցանկանում էի ավելի լավ ներկայացնել իմ թիմը։ Հիմա մտադիր եմ հանգստանալ երեխաներիս հետ»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է ESPN-ը։