«Նիկոլ, դու և քո թիմը, թուրք էք...Կխնդրեմ չխեղաթյուրել իմ խոսքերը...».Արտակ Գալստյան

ՆԻԿՈԼ, ԻՐ ԹԻՄ ՝ ԴՈՒՔ ԹՈՒՐՔԵՐ ԷՔ

Նիկոլ, դու և քո թիմը, թուրք էք:

Կխնդրեմ չխեղաթյուրել իմ խոսքերը, այնպես ինչպես խեղաթյուրեցիք Նիկոլի Շուշին, դժգույն քաղաք և ոչ Հայկական լինելու մասին խոսքերը:

Բացատրեմ ի՞նչու:

Առաջին հայացքից թվում է թե վիրավորում եմ, բայց դա միայն առաջին հայացքից:

Իրականում, խորը հայերենի իմացությամբ, նաև հաշվի առնելով իշխանության հայտնի դեմքերի և սատարողների տված տարբեր բացատրությունները Նիկոլի Շուշին, դժգույն քաղաք և ոչ Հայկական լինելու մասին ասված խոսքերին և առաջնորդվելով հենց այդ տրամաբանությամբ եկեք պարզենք թե ով է թուրքը այսօրվա աշխարհում և ում հետ եմ ես նույնականացնում Նիկոլին և իր թիմին :

Այսպես՝

Ո՞վ է թուրքը ………..

ՆԱՏՈ-ի երկրորդ բանակն ունեցող պետություն, Փայլուն արտաքին հետախուզություն, Հայաստանի Հանրապետությունում իր գործակալներին իշխանության բերած, հարևան պետությունների և ազգերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած, զարգացող տնտեսություն և ռազմարդյունաբերություն, փայլուն արտաքին դիվանագիտություն ունեցող, հարևաններից տարածքներ զավթած ,այդ ամենը մարսած մի ազգ

Այսինքն, երբ ասում եմ որ Նիկոլը և իր թիմը թուրք են, ես նկատի ունեմ հենց այն արդյունքները, որին հասել են թուրքերը:

Այնպես որ, Նիկոլը և իր թիմը չպետք է նեղվեն իմ խոսքերից այլ ընդհակառակը պետք է հպարտանան, որ իրենք թուրքեր են, քանի որ դա նշանակում է, որ իրենք կարող են ստեղծել մի այնպիսի պետություն, որը կարող է ունենալ աշխարհի երկրորդ հզոր բանակը, հզոր տնտեսությամբ, փայլուն արտաքին քաղաքականությամբ և կարող են հետ բերել հարևաններից, մեզանից զավթած տարածքները ՝ Արցախը և Արևմտյան Հայաստանը:

Այնպես որ Նիկոլ և իր թիմ , մի վախեցեք իրականությունից, վերը նշված հիմնավորմամբ, բաց ճակատով և դուխով հայտարարեք ի լուր աշխարհի, որ դուք թուրքեր էք, կամ մինիմում ձգտում էք դառնաք այդպիսին:

Կրկնում եմ, չխեղաթյուրել իմ Նիկոլը և թիմը թուրք են խոսքերը:

Դա արտահայտված է հենց այդ կոնտեքստով ինչ որ գրված է:

Ով կփորձի խեղաթյուրել դրանք, ուրեմն կարձանագրենք, որ հայոց լեզվի ընկալման հետ կապված խնդիրներ ունի, վստահ եմ իմ այս մոտեցումը կպաշտպանեն Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի պատգամավորները, այնպես ինչպես պաշտպանեցին Նիկոլի՝ Շուշին դժգույն քաղաք և ադրբեջանական լինելու մասին խոսքերը:

Իսկ ավելի լուրջ, պետության ղեկավարը այնքան չափված և ձևած պետք է արտահայտի իր խոսքը, որպեսզի ոչ մի տարընթերցման տեղիք չտա, թե չէ միշտ կգտնվի մեկը, որը նրան թուրք կասի և հենց Նիկոլի ձևերով կհիմնավորի, որ նկատի է ունեցել լրիվ այլ բան, որ իրեն սխալ են հասկացել և առկա է հայոց լեզվի հետ կապված խնդիրներ:

Արտակ Գալստյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.