Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ հրահանգներ է տվել գեներալներին:
Հարցին, թե արդյոք ինքը՝ լինելով պաշտպանության նախարարի կին, երբեւէ եղել է հրամանատարական շտաբում կամ բունկերում, նա պատասխանեց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում Աննա Հակոբյանի քայլերը վերլուծելու, քննադատելու կամ գովաբանելու:
Ես ցանկություն էլ չունեմ, որովհետեւ չեմ տիրապետում առաջնագծին, խրամատավորմանը, քարտեզներին: Այնտեղ իրավունք ունեին լինել մարդիկ, որոնք տիրապետում են այդ ամենին: Ի՞նչ առաքելությամբ էր այդ տիկինն այնտեղ, ես չեմ կարող ասել»: