Քիչ առաջ կիսամերկ կին է վազել ՀՀ կառավարության շենքի մոտով։ Նա եղել է ոտաբոբիկ, միայն ներքնազգեստով, ձեռքին՝ պայուսակ։
Թե ո՞վ է այդ կինը և ինչո՞ւ է առանց հագուստի, անհայտ է։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 5-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Երկար ժամանակ է, ինչ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիաներ են կազմակերպում պատասխանատու գերաստեսչությունների շենքերի դիմաց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբեր ընդունում է նրանց, սակայն ստացած անորոշ պատասխանները չեն գոհացնում զինծառայողների հարազատներին։
Նրանք նամակով դիմել են նաեւ ռուսական կողմին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով գտնել իրենց զավակներին։