«Պատրոնն եկավ, դիմացովս անցավ ու ինձ չկպավ...»․ ընկերոջս տված խաչն ինձ շատ ա փրկել

«Պատերազմի սկսվելու մասին գիտեինք, պատրաստվել էինք։ Սկզբում վախենում էինք, հետո հարմարվեցինք, սովորեցինք էդ վիճակին։ Ընկերներիցս մեկն ինձ խաչ էր տվել, որը մի քանի անգամ փրկել ա կյանքս»,- 24News-ի հետ զրույցում պատմել է 2020թ․-ի Արցախյան պատերազմի մասնակից Ժորա Սոհոյանը։

Ժորան հոկտեմբերի 2-ին ոտքի վնասվածք է ստացել, սակայն բժիշկների հոգատարության շնորհիվ արդեն կարողանում է առաջին քայլերն անել առանց ձեռնափայտի։

«Մինամյոտով մեր վրա էին կրակում, հենց երկրորդ կրակոցից ոտքս վիրավորվեց։ Ուշքս չգնաց, մինչև վերջ էլ հասկացել եմ՝ ինչ ա եղել։ Էդ ժամանակ մենակ մտածում էի՝ կարողանամ հետո քայլել։ Շատ կուզեի՝ շուտ ապաքինվեի ու կարողանայի իմ ընկերների կողքին լինեի»,-նշել է պատերազմի մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.