450 հոգանոց բատալյոնին մենակով էի հաց ու ջուր հասցնում, ավտոն լրիվ «սետկա» էր դառել

«Պատերազմը որ սկսվեց, շարված-պատրաստվում էինք գնալ ճաշարան։ Հակառակորդը առաջինը հենց ճաշարանին խփեց։ Սկզբից ոչ մեկս չհասկացավ՝ ինչ է կատարվում, ղեկավար կազմն ասեց՝ վազեք, մտեք պադվալ»,-այս մասին 24News-ին պատմել է 2020թ-ի Արցախյան պատերազմի մասնակից Մաքսիմ Մկրտչյանը։

Նա պատերազմի ընթացքում շտապօգնության վարորդ է եղել, վիրավորներին է տեղափոխել, զինվորներին հաց ու ջուր է հասցրել։

«Մանավանդ սկոռին շատ էին թիրախավորում, իմ ավտոն լրիվ սետկա ա, 4 կողմից մի հատ առողջ տեղ չկա, սաղ ծակեր ա վրան։ 10 օրից ավելի առանց դիմապակու եմ քշել»,-ասել է պատերազմի մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.