Վահագն Ասատրյան, ՀՀ Ազգային հերոս — Եթե ուզում ենք` զինվորը հարգի հրամանատարին, պետք ա հրամանատարը լինի գրագետ, պետք ա սպան լինի կարդացած: Դու դրանով դառնալու ես առաջնորդ, դու դրանով ստեղծելու ես հարգանքդ, շրջապատդ, թիմդ, ինչով էլ վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդին:
Օմարի արծիվը Օմարի լեռներում, որտեղ սարերը ամպերից բարձր են, սպիտակը՝ գրեթե տարին տասներկու ամիս, գնդապետ Վահագն Ասատրյանն անզիջում պայքարեց: Հաջորդ թեժ կետը Արցախի հարավում էր՝ Մեխակավանում և Հադրութում:
Սիմա Պետրոսյան, Վահագն Ասատրյանի մայրը — Երբ ինքը խոսում էր Օմարից, ասում էր՝ մամ ջան, սատկացնում եմ, ջարդում եմ և գնում եմ առաջ: Չմտածես՝ հաղթական եղիր, մարտական եղիր և հպարտ եղիր։ Ես հպարտ եմ, որ նման տղա ունեմ։
Գնդապետ Ասատրյանը ռազմական հինգ բուհ է ավարտել, առաջնորդել ստորաբաժանումներ, որոնք մարտական առաջադրանքը պատվով են կատարել, սովորեցրել ճիշտ ապրել կյանքում, ծառայության մեջ, պատերազմի օրերին։
Վահագն Ասատրյան — Առողջ մտածելակերպով, ճշմարիտ, ինչպես կար Մոնթեն, պետք ա սկսել քեզանից, ցույց տալ, որ մենք այդպիսին ենք ու դառնալ այդպիսին, որպեսզի ունենանք նման հաջողություններ:
Հերոսի մայրը որդու ամեն պարգևով ապրել, չի թաքցրել հպարտությունը: Տիկին Սիման հերոսացած որդուց կուզեր լսել նրա սխրանքների մասին։