Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Neta» ավտոմեքենայի վարորդը հնարավոր է թմրանյութ ունենա։ Պարեկները մոտեցե են նշված վայր, որտեղ նկատել են վարորդին և անձը ճշտելու համար պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ ընթացքում վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել, ինչից հետո պարեկների հարցին, թե արդյոք նա իր մոտ արգելված իրեր կամ առարկաներ ունի, ասել է, որ իր մոտ կա «շոկո» տեսակի թմրանյութ։

Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով պարեկները ձերբակալել են նրան և տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժին։

Վարորդը ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ տաբատի աջ գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնավուն, մանրացված, սուր հոտով զանգված։ Արդեն տեղում վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Աղասի Ս.-ն է, հայտնել է, որ իր գրպանում հայտնաբերվածը հանդիսանում է «շոկո» տեսակի թմրամիջոց և այն ինքը գտել է Երևանի Էրեբունի վարչական շրջանից ու պահել է իր՝ անձնական օգտագործման համար։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Աղբյւրի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի հաշվեկշռում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ պահպանվող հատուկ տարածք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.