ՀՀ կառավարության աբսուրդային որոշումը…

Կառավարությունն այսօրվա նիստին չզեկուցվող հարցերի շրջանակներում էր Արտակ Լևոնի Ալեքսանյանին (ծնված՝ 1991 թվականի մարտի 10-ին) և Սևակ Սուրիկի Ագրամանյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 4-ին) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անց է կացրել ընդամենը երկու հանդիպում այն էլ 2010 թվականին: 2017 թվականին Ալեքսանյանը տեղափոխվել էր Մոսկվայի «Արարատ», որի կազմում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման:

Սևակ Ագրամանյանը Հայաստանի ազգային հավաքականում ընդհանրապես հանդես չի եկել և վերջին տարիներին նրա վերաբերյալ հիշատակումներ ընդհանրապես չկան:

Կառավարության ներկայացուցիչները սակայն, հավանաբար կարծում ենք, որ այս ֆուտբոլիստներն այնուամենայնիվ կարող են օգտակար լինել Հայաստանի ազգային հավաքականին: Նման որաշումն ինչ խոսք աբսուրդային է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am