Այսօր երերկոյան ընդդիմության ներկայացուցիչների քայլերթի ժամանակ քաղաքացիները բարձրահարկ չենքից ջուր են լցրել նրանց վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ժամը 19:30-ի դրությամբ՝ ոստիկանություն է բերվել 15 անձ»,- նշեցին վարչությունից:
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի, Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը, Ամիրյան փողոցը:
Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին: