«8 Տարի Առաջ Իսրայելն Առաջարկեց Հայաստանին Անօդաչու Սարքերի Վաճառք, Սակայն ՊՆ-Ն Մերժեց». Ցինկեր

Երկրորդ արցախյան պատերազմից հետո Հայաստանը անհրաժեշտություն ունի գիտակցել նոր իրողությունները՝ տարածքների կորուստ, նոր սահմաններ, նոր անվտանգության համակարգ: Եվ Հայաստանի անվտանգության համակարգն այսօր ամբողջապես կախված է Ռուսաստանից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ այնպիսի տպավորություն է, թե միայն ռուս խաղաղախահներն են Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ապահովում:

«Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը Զինված ուժեր չունի, նույնիսկ այն հատվածներում, որտեղ նոր սահմաններ են առաջացել Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ կարդում ենք մամուլը, չենք տեսնում, որ այնտեղ ռուս խաղաղապահների և Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների հետ մեկտեղ կան նաև հայկական Զինված ուժերի ներկայացուցիչներ, այնտեղ խնդիրները լուծվում և որոշումները կայացվում են ռուս խաղաղապահների և ադրբեջանական զինվորականների միջև, կարծես թե հայկական Զինուժը մի կողմ է քաշվել:

Հայաստանի կառավարությունը՝ թե՛ նախկին, թե՛ ներկա և թե՛ գալիք, պետք է հասկանան, որ Հայաստանը հայտնվել է նոր քաղաքական իրավիճակում, և մի կողմից՝ պետք է ճանաչել ամբողջ անցյալը, մյուս կողմից՝ ինչ-որ նոր կոնցեպցիա պետք է մշակել և՛ Արցախի, և՛ Հայաստանի գոյության վերաբերյալ: Այսօր դրանով պետք է զբավել, սակայն Հայաստանում և Արցախում բոլոովին այլ հարցերով են զբաղված: Տպավորություն կա, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չգիտեն՝ ինչ անել»,- նշեց Ցինկերը:

Նա նաև տեղեկացրեց, որ 8 տարի առաջ Իսրայելը Հայաստանին առաջարկել է անօդաչու սարքերի վաճառք, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է:

 

Մանրամասները 1in.am-ի  տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.