ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և Թուրքիայի ևս 3 քաղաքացիների նկատմամբ։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցները կապված են Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջից ակնկալում է աջակցություն, ոչ թե պատժամիջոցներ։ Էրդողանը նշել է, որ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպական Միության պատժամիջոցները հետ չեն պահի Թուրքիային իր իրավունքները պաշտպանելուց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.