Ռուս խաղաղապահները շաբաթ կասեցրել են հրադադարի ռեժիմի խախտումը Լեռնային Ղարաբաղում, այսօր իրավիճակը տարածաշրջանում կարգավորվել է:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, որը կասեցվել է ռուս խաղաղապահ զորակազմի գործողությունների արդյունքում»,- նշել է Մուրադովը:
«Ռուս խաղաղապահներն իրավիճակի մշտական վերահսկողություն են իրականացնում և ապահովում են փոխգործակցությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,- հավելել է գեներալ-լեյտենանտը: