ՄԱԿ-ը հաստատել է ԼՂ առաքելություն ուղարկելու մտադրությունը

ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կողմերին համագործակցության կոչ արել՝ առաքելության շուտափույթ ուղարկման համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է TASS-ը։

 

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքները գնահատելու համար առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամանի դեկտեմբերի սկզբին։ «Չէի ասի, որ խոչընդոտներ կան: Մանրամասները դեռ մշակման փուլում են»,-ասել է Դյուժարիկը:

«Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր անձանց հումանիտար կարիքները: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և այլ դեպարտամենտների մեր գործընկերներն աշխատում են բոլոր ներգրավված կողմերի հետ՝ իրականացնելու հումանիտար կարիքների անկախ գնահատում»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.