freenews.am-ը գրում է. Բանակը տարիներ շարունակ թալանելով են Արցախը պահել: Բանակից խլածն ու պետությունից կորզածը դարձրել են առանձնատուն, հիմա նստել մեջն ու Արցախ վաճառած դավաճաններ փնտրում: Լուսանկարում ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատունն է, որը 5-7 մլն դոլարի կադաստրային արժեք ունի: Հսկայական ամրոցը, որ գտնվում է Վահագնի թաղամասում, սկսել է կառուցվել 2016 թ-ից, հետո բավական երկար ժամանակ վերանորոգվել է: Ի դեպ, այս տարի նա դեռ Պաշտպանության նախարար էր: Թե ի՞նչ միջոցներով էր նախարարը 350-400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այս առանձնատունը կառուցում պարզ չէ: Իհարկե սա նրան պատկանող միակ առանձնատունը չէ, ևս մեկը՝ կրկին շքեղ ու թանկարժեք, ունի Սևանա լճի ափին։
Նրա անվամբ որպես սեփականություն հաշվառված են նաև 4 հողատարածքներ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում։ Նրա անվամբ հաշվառված է նաև «Վերածնունդ» հիմնադրամը։
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի անվամբ հաշվառված են Երևանի Ռուբինյանց փողոցի 1-ին շենքի 1 բնակարանը, «Ռուզաննա Խաչատրյան Գորգենի» Ա/Ձ-ն, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» առողջապահական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև «Lexus LX 5.7» մակնիշի 90 NN 900 պետհամարանիշներով ավտոմեքենան։
Նրանց հաշիվներին կանխիկ ելքերն ու մուտքերը գերազանցում են տասնյակ միլիոնները:
Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ԱԱԾ սկանդալային բացահայտումներից հետո, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ակտիվ գործողություններ էր սկսել։ Նա զբաղված էր իր անվամբ գրանցված սեփականության իրավունքի վկայականներն անվանափոխելով։
Կինը՝ Ռուզաննան, ով միշտ աչքի է ընկել իր նորաոճ թանկարժեք հագուստներով, զարդերով, և նորաձևության ոչ մի թրենդից հետ չմնալով, այսքանից հետո դեռ դավաճաններ է փնտրում, հող ծախողներ ու բանակ թալանողներ: Եվ այս անգամ էլ քաղաքական թրենդից հետ չմնալու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը:
Ահա այսպես տարիներ շարունակ ամեն գնով «պահել են» Արցախն ու բանակը…