Թուրքիայի բնակիչները համացանցում սկսել են կիսվել տեսագրություններով, որտեղ երևում է երկրաշարժի պահը։
Կադրերում երևում է, թե ինչպես են մարդկանց տներում ջահերը և պահարանները շարժվում։ Հիշեցնենք, որ 6,1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ ՝ Միջերկրական ծովում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Անթալիայի նահանգում։ Միջադեպի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Մանրամասները՝ Տեսանյութում