Ջալալ Հարությունյանի կյանքը փրկողը մարտունեցի Ռոբերտն է

Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում եւ լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում՝ տեղեկացնելով, որ լուսանկարում Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտն է, որը փրկել է Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի կյանքը, գրում է Yerkir.am-ը:

Ըստ սիրիացի լրագրողի՝ Ջալալ Հարությունյանի զրահաբաճկոնն ու ավտոմատը Ռոբերտի տանն են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում, դուրս է գրվել հիվանդանոցից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.