ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Թուրքիան պառակտում է ՆԱՏՕ-ի միասնությունը

Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին և գործունեությանը՝ այդպիսով խաթարելով դաշինքի միասնությունը: Այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Պոմպեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում նշել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին և գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը: Մասնավորապես, Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրանքներն Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.