Սահմանը սխալ է անցկացված Սովետական միության տարիներին՝ մեր գետերի ջրահավաք ավազանների որոշ փոքր մասեր փոխանցել է Ադրբեջանին

1954թ-ի 1։25 000 մասշտաբի տեղագրական քարտեզից Սոթքի հանքավայրի հատվածն է սա։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է «Բնապահպանական ճակատ» հասարակական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը և հրապարակել Սոթքի հանքավայրի քարտեզը.

«Ընդհանրապես լեռնային երկրներում սահմաններն անցկացնում են ջրահավաք ավազաների ջրբաժաններով։ Այստեղ հենց այսպես է արված ու հանքի մի մասը հայտնվել է ջրբաժանից այն կողմ։

Բայց մենք ունենք շատ հատվածներ Վայոց ձորում և Սյունիքում, որտեղ ջրբաժանի սկզբունքը խախտված է ի վնաս մեզ ու սահմանը սխալ է անցկացված Սովետական միության տարիներին՝ մեր գետերի ջրահավաք ավազանների որոշ փոքր մասեր փոխանցելով Ադրբեջանին։

Հիմա ՀՀ կառավարությունում պետք է լուրջ զբաղվեն այս հարցերով ու բոլոր արխիվային նյութերն ու քարտեզները հանեն ու դնեն քննարկման սեղանին։ Մի ձև իրենց հասցրեք այս տեղեկությունները»,-գրել է Լևոն Գալստյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.