Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի դիմումով Սենատը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ բանաձև: Այն ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
Բանաձևը ներկայացնում են Սենատի հինգ քաղաքական խմբերի նախագահները: Այն դատապարտում է թուրքական իշխանության օգնությամբ և օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարած ռազմական հարձակումը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը այնտեղ տևական ժամանակ խաղաղության հաստատելու նպատակով:
Եթե Սենատը կողմ քվեարկի Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին, ապա պետք կլինի, որ Ազգային ժողովը ևս կողմ քվեարկի, որպեսզի Արցախի անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից դառնա օրենք՝ նախագահի կողմից վավերացվելուց հետո: