Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնում շաբաթ օրը լույս աշխարհ է եկել պատերազմից հետո առաջին արցախցին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Նորածինն ու մայրիկը իրենց լավ են զգում: Տղայի ծնունդն էլ համարում են Արցախի հարատևության խորհրդանիշը:
Ի դեպ, Ստեփանակերտի ծննդատանն առաջին ծնունդից հետո, նաև երկու հաջող վիրահատություն են իրականացրել՝ երեկ և անցած գիշերը: