Համացանցոմ հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ ոստիանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը պատմում է, թե ինչպես է ժամանակին «Վստրեչի Ապերը» ծաղկամանով խփել Արթուր Վանեցյանի գլխին:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն այսօր Ազաատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել էր.
«Ինչու է Նիկոլ Փաշինյանը ուժ կիրառում խաղաղ ակիա անող ժողովրդի դեմ, որովհետեւ ինքը չի սիրում մեր ժողովրդին, նա քրոնիկ սուտասան է: Կհիշեք երեւի, 2 տարի առաջ Իջեւանում եղան բողոքի ակցիաներ անտռից փայտ կտրողների բողոքի ակցիաները: Ես այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էի, հայտնվեցի այնտեղ:
Շատ տրմաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջեւանում, ցուցարարների մեջ» Շատ պարզ պատճառ կա. Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց մի մեծ զանգված դուրս է եկել փողոց ու բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»: