Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին Արա Սաղաթելյանին եւ Տիգրան Աբրահամյանին

Երեւանի տարբեր մասերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փողոցներ են փակել։ Բաղրամյան պողոտա- Դեմիրճյան փողոցի խաչմերուկը փակած ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկում, նրանց թվում էր նաեւ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Բերման ենթարկվեց նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանըմ ով նշեց. «Յուրաքանչյուր գիտակից քաղաքացի պետք է բարձրացնի իր բողոքի ձայնը էս դավաճանական գործողությունների հետ կապված։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է այսօր դուրս գա փողոց եւ իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի:

Դեռ գալու են նոր դժվարություններ, դրանց թվում Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացրած հայցերը բերելու են նրան, որ այս  ժողովուրդն ապրելու է թշվառ ու աղքատ: Պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ստեղծվի ժամանկավոր կառավարություն եւ ստեղծվի իրավիճակ, երբ մասնագետները կարողանան շտկել ինչժ-որ հնարավոր է շտկել»:

Այդ պահին մեկը նրան ասաց. «Գնայիր սահմանը պահեիր», ինչին Սաղաթելյանն արձագանքեց. «Տականքի ծնունդ, ես պահել եմ սահմանը»:

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.