Վահրամ Պողոսյանը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է չշտապել և չհանել գույքը իրենց տներից

 Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը իրենց տներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, Պողոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է Պողոսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.