Հրետակոծության տակ զինվորականներն ու հոգեւորականներն Արցախում տեղադրում են եկեղեցու խաչը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր այսօր անընդհատ նշվում, որ առանձնահատուկ օր է լինելու Շուշիի պաշտպանության հարցում ասել է.
«Ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել»:
Անդրադառնալով Հադրութում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանն ընդգծեց և՛ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, բոլոր ուղղություններով հակառակորդը ձախողվում է։
«Բոլոր ձորակները դժոխքի ձորակներ են դառնալու նրանց համար։ Այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր են լինելու, որոնք կցուցադրենք»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։