Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.