Քիչ Առաջ. Գագիկ Սուրենյանը հայտնեց. մոտենում է նոր մթնոլորտային ճակատ. Սպասվում է ձյուն, բուք...

«Այսօր մինչև երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը տեղումները կշարունակվեն, վաղը ցերեկը դրանք կպահպանվեն միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ վաղը արդեն նոր մթնոլորտային ճակատ է մոտենում, և վաղը ուշ երեկոյան և նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով։ 24-ի ցերեկը նորից արևելյան հատվածում՝ Լոռիում, Տավուշում և Արցախում, աստիճանաբար կտաքանա։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ։

Ներկա պահին լեռնային բոլոր գոտիներում ձյուն է տեղում։ Նշված վայրերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am